Եվրամիությունը երեք ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով երկարաձգել Է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա 17 մերձավորների դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել Էին մեկ տարի առաջ պետական միջոցների յուրացման մեղադրանքների կապակցությամբ:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկա յում Է ԵՄ-ի Պաշտոնական հանդեսի հրապարակումը: Հենց Յանուկովիչի ու եւս 13 հոգու նկատմամբ սահմանված պատժամիջոցները երկրաձգվել են մեկ տարով՝ մինչեւ 2016 թվականի մարտի 6-ը, չորս հոգու նկատմամբ՝ մինչեւ 2015 թվականի հունիսի 6-ը:

 

2014 թվականի մարտին ընդունված ցուցակում սկզբնապես ներառված Էր 18 մարդ, այնուհետեւ այն ընդլայնվեց մինչեւ 22: Այժմ ԵՄ-ն կրկին այն կրճատել Է մինչեւ 18: Ցուցակից հանվել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն, նախագահի նախկին խորհրդական Իգոր Կալինինը, Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի որդին՝ Ալեքսեյը, եւ նախագահի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը: