Կորոնավիրուսի համաճարակը կարող է տևել ևս երկու-երեք տարի, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին:
«Եթե հաշվի առնենք նախկին համաճարակի փորձը, հավանաբար, աշխարհը ծածկվելու է նորաստեղծ COVID-19 պանդեմիկայով ևս երկու-երեք տարի», - ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Առողջապահության նախարարության խոսնակը: Կիրակի օրը Ջոն Հոփկինսի համալսարանը հաղորդել է, որ աշխարհում COVID-19 վարակի դեպքերի թիվը գերազանցել է 10 միլիոնը։ Մահացել է ավելի քան 499 հազար մարդ։ Մահացածների թիվը հասել է 5,1 միլիոնի։