Apple ընկերությունը հաջորդ տարի կարող է երեք նոր սմարթֆոն թողարկել iPhone X-ի հիմքի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է հայտնել է Macrumors պորտալը՝ վկայակոչելով KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ Չի Կուոյին:
Նրա կանխատեսումների համաձայն՝ երկու նոր մոդելները կունենան OLED-դիսփլեյներ՝ 5,8 եւ 6,5 դյույմ անկյունագծով (մեկ դյույմի հաշվով համապատասխանաբար 458 եւ 480 – 500 փիքսել լուծաչափերով), երրորդը՝ LCD-դիսփլեյ՝ 6,1 դյույմ անկյունագծով (մեկ դյույմի հաշվով 320 – 330 փիքսել): Դիզայնով բոլոր երեք սմարթֆոնները նման կլինեն iPhone X-ին: Բացի դրանից, դրանք բոլորը սարքավորված կլինեն True Depth խցիկով:
LCD-մոդելը, փորձագետի կանխատեսումներով՝ կարժենա 649-ից մինչեւ 749 դոլար: OLED-մոդելների ենթադրվող արժեքը նա չի հայտնել: iPhone X-ը վաճառքի է հանվել նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: