Xiaomi-ն կարող Է բարձրակարգ շարժական հեռախոս թողարկել 1500 դոլար գնով: Այդ մասին ընկերության գլխավոր տնօրեն Լեյ Ցզյունյաոնը հայտարարել Է Weibo չինական սոցցանցի պաշտոնական Էջում:

Հնարավոր Է՝ ընկերությունը կներկայացնի ճկուն Էկրանով իր առաջին սմարթֆոնը. մոտավորապես այդքան արժեն նաեւ մյուս արտադրողների նման սմարթֆոնները: Համեմատության համար նշենք, որ ճկուն Էկրանով Motorola Razr 5G-ն ռուսաստանյան շուկայում կնստի 119 հազար ռուբլի, իսկ Samsung Galaxy Z Fold2-ը՝ 170 հազար ռուբլի:

Ավանդական դիսփլեյով հանրահայտ iPhone 12 Pro-ն Ռուսաստանում կնստի 99990 ռուբլի: Xiaomi-ի մենեջմենթին հետաքրքրում Է դրա վերաբերյալ մակնիշի երկրպագուների կարծիքը: Բաժանորդները կարող են առաջարկել իրենց գաղափարները, թե ինչ տեսք պետք Է ունենա նման սմարթֆոնը, որի շնորհանդեսը կարող Է տեղի ունենալ մոտ օրերս: