Իտալիայի Caviar ոսկերչական բրենդը Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա պատվին «նախագահական» iPhone 6s-երի հավաքածու է թողարկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է բրենդի մամուլի տեղեկագրում:

 

Շարժական հեռախոսների կորպուսը պատրաստված է տիտանից ու զարդարված պետության ղեկավարի կիսադեմի ոսկե հարթաքանդակով, ինչպես նաև երկրի զինանշանով և Ռուսաստանի օրհներգի տողերով: Տպաքանակը 63 նմուշ է: Հեռախոսի արժեքը 199 հազար ռուբլի է:

 

Օգոստոսին Caviar-ը թողարկել է Apple Watch ժամացույցների հավաքածու՝ նվիրված Ռուսաստանի պատմությանը: Շարքը ներկայացված է երեք մոդելով՝ «Կայսրություն», «ԽՍՀՄ» և «Արդիականություն»: Առաջինը նվիրված է կայսր Պյոտր Առաջինին, երկրորդը՝ համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինին, իսկ երրորդը՝ Վլադիմիր Պուտինին:

 

Հոկտեմբերի 7-ին լրանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 63-ամյակը: