Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է նոր iPhone SE սմարթֆոնը: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Նոր հեռախոսը, որը դիզայնով նման է iPhone 8-ին, ունի 4.7 դյույմ անկյունագծով Retina էկրան, ինչպես նաև A13 Bionic պրոցեսոր:
Սմարթֆոնի դիմային հատվածում կա Home կոճակ: Հետևի մասում կա մեկ ֆոտոխցիկ՝ 12 մեգապիքսել լուծույթով:
Նոր մոդելի համար նախնական պատվերներ կընդունվեն ապրիլի 17-ից: Արժեքը կսկսվի 399 դոլարից: