Android Central պորտալը հրապարակել է հինգ հնարավորությունների ցանկ, որոնք Apple-ը կիրառել է նոր iPhone 14 սմարթֆոնում, սակայն դրանք արդեն ներդրվել են Android օպերացիոն համակարգով աշխատող գաջեթների վրա։

Խոսքն առաջին հերթին ֆունկցիոնալ Dynamic Island կտրվածքի մասին է, որը հայտնվել է iPhone 14 Pro-ում և iPhone 14 Pro Max-ում։ Ինչպես հայտնում է Android Central-ը, առաջին անգամ նմանատիպ գործառույթ LG-ն օգտագործել է LG V10 սմարթֆոնում։ Խոսքը, այսպես կոչված, «Երկրորդ էկրանի» մասին է, որի միջոցով օգտատերերը կարող էին կոնտակտների համար դյուրանցումներ սահմանել կամ երաժշտություն լսել՝ առանց հիմնական էկրանն օգտագործելու։ Այս դեպքում Apple-ը կուրորեն չի կրկնօրինակել մրցակցի որևէ հատկանիշ, այլ ակնհայտորեն ոգեշնչվել է LG-ի նորարարությունից։

Բացի այդ, iPhone 14-ի շարքում Apple-ը վերջապես հրաժարվել է էկրանի վերևի «միապակուց»՝ այն փոխարինելով երկարավուն ձվաձև կտրվածքով: Նմանատիպ ձևի կտրվածքները, ինչպես նաև սելֆի տեսախցիկի համար նախատեսված կլոր անցքերն արդեն մի քանի տարի օգտագործվում են Android սմարթֆոնների խոշորագույն արտադրողների կողմից։

Պորտալը «Android-ից գողացված» գործառույթների ցանկում նաև ներառել է միշտ միացված էկրանը, նույնիսկ երբ սարքը փակված է (Always-On Display ռեժիմ), էկրանի թարմացման դինամիկ արագությունը և ավտովթարի հայտնաբերման ռեժիմը: