Եթե Ուկրաինան պարտվի, Պուտինը կհարձակվի Բալթյան երկրների վրա։ Դրանից հետո սպառնալիքի տակ կհայտնվեն Լեհաստանը և Գերմանիայի մի մասը։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Եթե Ուկրաինան չդիմանա, Պուտինն անպայման կներխուժի Բալթյան երկրներ: Ինչո՞ւ։ Ո'չ այն պատճառով, որ կա որևէ գաղափար կամ ռազմավարություն: Պուտինը ցանկանում է վերադարձնել Խորհրդային Միության ազդեցությունը», - ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կրեմլի կառավարիչը չի թաքցնում իր մտադրությունները՝ ուժով վերադարձնելու բոլոր այն երկրները, որոնք նախկինում ԽՍՀՄ կազմում էին։ Անկախ նրանից, թե նրանք ՆԱՏՕ-ում են, թե ոչ, նա չի վախենում ՆԱՏՕ-ի երկրներից։ Բալթյան երկրներից հետո և՛ Լեհաստանը, և՛ Գերմանիայի մի մասը կհայտնվեն հարձակման տակ: