Apple ընկերությունը կիբեռանվտանգության բնագավառի մասնագետներին մինչեւ 1 մլն դոլար Է առաջարկում iPhone-ում խոցելիություն գտնելու համար: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, այդ մասին ընկերությունը հայտարարել Է Լաս Վեգասում կայացած Black Hat Security Conference խորհրդաժողովում:

 

Apple-ում նշել են, որ առաջարկությունն ակտուալ Է բոլոր մասնագետների համար: Խոցելիություն են փնտրելու նաեւ Mac-ի ծրագրային ապահովման մեջ եւ այլ համակարգերում: Այս աշխատանքի համար ընկերությունը նաեւ պատրաստ Է վճարել հոնորարներ, ամեն ինչ կախված Է լինելու արդյունքների կարեւորությունից: Ավելի վաղ Apple-ը պարգեւավճար Էր առաջարկում միայն հրավիրված մասնագետներին, որոնք խոցելություններ Էին փնտրում իր հեռախոսներում եւ ռեզերվային ամպային պատճեններում: Ընկերության կողմից նման աշխատանքի համար տրված ամենամեծ հոնորարը կազմել Է 200 հազար դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: