Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակի պատճառով Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում որբացել են 22 հազար երեխաներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):

 

«Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում ավելի քան 22 հազար երեխաներ զրկվել են ծնողներից մեկից կամ երկուսից: Նրանք հոգեկան խանգարում են ունեցել եւ վտարված վիճակում են հայտնվել իրենց համայնքներում: Հազարավոր աղջիկների ու տղաների համար համաճարակն այսօր էլ չի ավարտվել: Այն նրանց կհետապնդի ողջ կյանքի ընթացքում: Եկեք աջակցենք նրանց»,- ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեջբերել է Գվինեայում իր ներկայացուցիչ Մոհամեդ աղ Այոյիի խոսքը: Հիմնադրամի տվյալներով՝ միայն Գվինեայում որբացել է 6,2 հազար երեխա:Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեկտեմբ երի 29-ին Գվինեան ազատ Է հայտարարել Էբոլա տենդից:

 

Ինչպես նշում Է կազմակերպությունը, 42 օր (երկու ինկուբացիոն շրջան) Է անցել այն պահից, երբ Գվինեայում վերջին հիվանդացածի կրկնական անալիզների արդյունքները բացասական ստացվեցին: Եվ այժմ երկրում սկսվում Է 90-օրյա դիտարկման ժամանակաշրջանը, որի ընթացքում հիվանդանալու ցանկացած նոր դեպք պետք Է առավելագույնս արագ հայտնաբերվի, որպեսզի կանխվի վիրուսի տարածումը: Գվինեայում եւ նրա հարեւան արեւմտաաֆրիկյան երկրներում 2014 թվականի փետրվարին Էբոլա հիմոռագիկ տենդի համաճարակ Է սկսվել: ԱՀԿ-ի տվյալներով՝ Էբոլայով վարակվել Է գրեթե 28 հազար մարդ, մահացել ե ն 11 հազարից ավելի բնակիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: