Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակի տարածման սարսափելի սցենարը չիրականացավ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) նստաշրջանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ՄԱԿ-ի՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարի գլխավոր համակարգող Դեւիդ Նաբարոն :
«Հիվանդության ավերիչ տարածումը դանդաղել Է, համաճարակն սկսել Է նահանջել»,-ասել Է նա:
Նաբարոն հիշեցրել Է, որ անցյալ տարվա աշնանը Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահացու ելքերի թվաքանակն առավել տուժած երկրներում՝ Լիբերիայում, Գվինեայում եւ Սիեռա Լեոնեում, ամեն շաբաթ կրկնակի ավելանում Էր: «Այդ իրադրությունը երկյուղ Էր ներշնչում, եւ, ըստ որոշ գնահատումների, մինչեւ տարվա վերջը 1,4 մլն մարդ կարող Էր վարակվել Էբոլայով»,-նշել Է Նաբարոն:
«Այդ ահավոր սցենարը չիրականացավ,-հայտնել Է համաշխարհային կազմակերպության համակարգողը:-Ամեն շաբաթ մենք վարակման նոր դեպքերի թվաքանակի նվազում ենք տեսնում»: Իրադրությունը առավել նկատելի Է փոխվել Լիբերիայում, որտեղ անցյալ տարվա սեպտեմբերին յուրաքանչյուր շաբաթ 300-ական մարդ Էր վարակվում: Ներկայիս համաճարակի շրջանակներում մահացությունը հասնում Է 70 տոկոսի: «Այսօր ամեն շաբաթ վարակման նոր դեպքերի թիվը տասից պակաս Է»,-ասել Է Նաբարոն:
«Ներկայիս իրադրությունը շատ խոստումնալից Է եւ մեզ ստիպում Է մտածել, որ հնարավոր Է՝ համաճարակն ավարտին Է մոտենում»,-հայտնել Է նա:
Ընդսմին Նաբարոն նախազգուշացրել Է, որ ընդհանուր առմամբ «դրությունն այնքան Էլ միանշանակ չԷ», եւ Էբոլայով վարակվելու ցանկացած նոր դեպք, որից մինչ այժմ չկան գրանցված պատվաստանյութեր կամ դեղամիջոցներ, կարող Է եւս մեկ մահացու համաճարակի սկիզբ դառնալ:
Ուստի, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Նաբարոն կոչ Է արել միջազգային հանրակցությանը՝ չթուլացնել զգոնությունը եւ շարունակել ֆինանսական օգնությունը Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունը վերջնականապես արմատախիլ անելու համար: ՄԱԿ-ի համակարգողի խոսքով՝ այդ նպատակի համար համա շխարհային կազմակերպությունը 2015 թվականին 1 մլրդ դոլարի կարիք ունի:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների՝ Էբոլայի համաճարակի զոհերի թիվը հասել Է 8,6 հազարի, վարակված Է 21,7 հազար մարդ: Վիրուսից մահվան եւ վարակման գործնականում բոլոր դեպքերը բաժին են ընկնում Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրի՝ Լիբերիային, Գվինեային եւ Սիեռա Լեոնեին: