Street Child բարեգործական կազմակերպությունը նախազգուշացրել է, որ Էբոլա տենդի բռնկումից տուժած երկրների վերականգնման գործընթացում մոռանում են վիրուսի համաճարակի բռնկման պատճառով որբացած աֆրիկացի երեխաների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Կազմակերպության հաշվետվության մեջ ասված է, որ Էբոլայի համաճարակի պատճառով Արեւմտյան Աֆրիկայում 25 հազար երեխաներ մնացել են առանց ծնողների:

 

Street Child-ի հիմնադիր Թոմ Դենեթը BBC-ին պատմել է, որ որբերից շատերը, հատկապես աղջիկները, իրենց սնունդ հայթայթելու համար հարկադրված են զբաղվել մարմնավաճառությամբ:

 

Դենեթի կարծիքով՝ առողջապահական կազմակերպություններն անուշադրության են մատնել երեխաներին՝ բոլոր ուժերը նպատակամղելով կյանքեր փրկելուն: