Գարնանային ծառատունկի ընթացքում երևանյան շուրջ 20 այգիներում և պուրակներում կիրականացվեն արժեքավոր ծառերով լրացման միջոցառումներ. տնկվելու է 50 հազար ծաղկող թուփ և շուրջ կես միլիոն ծաղիկ ու զարդարուն թուփ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին, զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
2024 թվականին մայրաքաղաքի փողոցներում նախատեսվում է նաև իրականացնել 55 կմ միջին նորոգում:
Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը զուհագեռ՝ կտեղադրվի հեռակառավարման նոր համակարգ: Այն հնարավորություն կտա ավելի հեշտ լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց տարբերակով նկատել վթարներն ու արագորեն արձագանքել: