Բնապահպանության վարչության պետը քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ աշնանային ծառատունկն այս տարի կմեկնարկի նոյեմբերի 1-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 25-ը:
Ծառատունկին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 20 հազար ծառ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետն աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը ծառատունկին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին' գործընթացն առավել հասցեական իրականացնելու համար: