Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը փետրվարի 20-ից ավելացել է 147-ով, վարակվածներինը՝ 323-ով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, որոնք հրապարակվել են փետրվարի 25-ին:

 

Ընդամենը Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում համաճարակի սկսվելուց հետո մահացել է 9 հազար 589 մարդ, վարակվել են 23 հազար 694 բնակիչներ:

 

Լիբերիայում զոհերի թիվը հասել է 4 հազար 37-ի, վարակվածներինը՝ 9 հազար 238-ի: Սիեռա Լեոնեում մահացել է 3 հազար 461 մարդ, վարակվել են 11 հազար 301-ը: Գվիենայում այդ ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 2 հազար 91 եւ 3 հազար 155:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Սակայն այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է 20 մարդ, մահացել են ութը: