Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 8 հազար 371-ի, վարակվել է 21 հազար 171 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հունվարի 12-ին հրապարակված տվյալները:

 

 

Հիվանդանալու բոլոր դեպքերը վերաբերում են Արևմտյան Աֆրիկայի երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային և Սիեռա Լեոնեին:

Հունվարի 9-ին ԱՀԿ-ի հրապարակած վիճակագրական տվյալների համեմատությամբ զոհերի թիվն ավելացել է 82-ով, վարակվածներինը՝ 85-ով:

 

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաև Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Սակայն այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ գրանցվել է 20 վարակված և 8 մահացած: