Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 7 հազար 565-ի, վարակված է 19 հազար 431 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, որոնք հրապարակվել են դեկտեմբերի 23-ին:
ԱՀԿ-ի վիճակագրական նյութերում նշված հիվանդանալու բոլոր դեպքերը վերաբերում են երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին:
Իրադրությունն առավել ծանր է Լիբերիայում, որտեղ մահացել է 3 հազար 376 մարդ, հիվանդացել՝ 7 հազար 830-ը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: