Աֆրիկայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 202 783, մահացել է 5 540 հիվանդ, ապաքինվել 90 հազար պացիենտ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնը։
Ամենաշատ դեպքերը գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ 52 991, ապաքինվել է 29 006 մարդ, մահացել 1 162 հիվանդ։