2014 թվականի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել Է ՄԻԱՎ-ով վարակվելու 423 նոր դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության Ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի եւ կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնը:
2014 թվականի հոկտեմբերի 14-ի տվյալներով՝ ընդամենը գրանցվել Է ՄԻԱՎ-ով վարակվելու 4554 դեպք, որոնցից 3344-ը բաժին Է ընկնում տղամարդկանց, իսկ 1198-ը՝ կանանց:
ՁԻԱՀ Է զարգացել Է 2738-ի մոտ: Ներկայում բուժման մեջ են 2420-ը, որոնցից 298-ը՝ Աբխազիայում:
ՄԻԱՎ-ով վարակվելու հիմնական պատճառը երկրում մնում Է ներարկումային թմրանյութերի օգտագործումը (50,0 տոկոս), երկրորդ տեղում հետերոսեքսուալ սեռական շփումներն են (41,1 տոկոս):
Վարակակիրների թիվը հատկապես մեծ Է Թբիլիսիում, որտեղ այն հասնում Է 1500-ի:
Վրաստանում ՁԻԱՀ-ով հիվանդանալու առաջին փաստն արձանագրվել Է 1989 թվականին, այդ ժամանկավանից դրա զոհ Է դարձել 959 մարդ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: