Եվրամիությունը 61 մլն եվրո Է հատկացրել Արեւմտյան Աֆրիկայի երկրներին Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակի դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Եվրահանձնաժողովի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:
«Ֆինանսական օգնության մեր նոր փաթեթն Էբոլայից տուժած երկրներին կօգնի ավելի լավ լուծել այն բազմաթիվ խնդիրները, որոնք առաջանում են այդ ճգնաժամի պատճառով: ԵՄ-ն ամուր կանգնած Է Գվինեայի, Լիբերիայի եւ Սիեռա Լեոնեի ժողովուրդների կողքին ինչպես վիրուսիի հաղթահարման, այնպես Էլ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում:
Մենք պետք Է համոզվենք, որ երկրները կարող են արագորեն ուշքի գալ այդ ճգնաժամից եւ վերադառնալ կայուն զարգացման ուղի»,-նշել Է միջազգային համագործակցության եւ զարգացման հարցերով եվրակոմիսար Նեւեն Միմիցան:
Եվրահանժնաժողովը պարզաբանում Է, որ հատկացված միջոցները կօգտագործվեն, մասնավորապես, որպես աջակցություն Գվինեայի եւ Լիբերիայի կառավարություններին՝ Էբոլայի տարածման տնտեսական հետեւանքները մեղմացնելու գործում, ինչպես նաեւ վիրուսից տուժած երկրներում միջոցներ ձեռնարկելու համար:
Ավելի վաղ ԵՄ-ն 280 մլն եվրո Է հատկացրել Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութեր մշակելու համար: Ընդհանուր առմամբ վիրուսի դեմ եվրահանրակցության օգնությունն արդեն կազմում Է ավելի քան 1 մլրդ եվրո:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Էբոլա տենդի համաճարակի ներկայիս բռնկման զոհ Է դարձել ավելի քան 6 հազար մարդ, վարակված են ավելի քան 17 հազար բնակիչներ: Վտանգավոր վիրուսի զոհերի մեծ մասը բաժին Է ընկնում Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրների՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: