Ճապոնիայի պաշտպանության նախարար Ակինորի Էտոն ինքապաշտպանության ռազմաօդային ուժերին հրաման Է տվել Արեւմտյան Աֆրիկա հասցնել 20 հազար պաշտպանական համազգեստ այն երկրներում աշխատող բուժանձնակազմի համար, որտեղ տարածվել Է Էբոլա տենդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ճապոնիան որոշել Է առաջին անգամ ինքնապաշտպանության ուժերի փոխադրական ինքնաթիռներն օգտագործել Էբոլա տենդի դեմ պայքարում օգնություն հասցնելու համար: Երկրի ռազմաօդային ուժերի ԿՍ767 փոխադրական ինքնաթիռը Գանա կմեկնի դեկտեմբերի 6-ին՝ 20 հազար պաշտպանական լրակազմով եւ տեղ կհասնի դեկտեմբերի 8-ին:

 

Ինչպես Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, երկրի կառավարությունը «700 հազար նման լրակազմ տրամադրելու խնդրանք Է ստացել Լիբերիայից, Սիեռա Լեոնեից, Քենիայից եւ Մալիից»: Առաջիկա առաքումը կդառնա միայն առաջին խմբաքանակը:

 

Ճապոնիայի կառավարությունը նոյեմբերին հայտարարել Է լրացուցիչ 100 միլիոն դոլար տրամադրելու մասին՝ Էբոլա տենդի դեմ պայքարում միջազգային կազմակերպություններին օգնություն ցույց տալու համար: Այդ գումարը տրամադրվում Է ի լրումն ավելի վաղ հայտարարված 62 միլիոն դոլարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: