Եվրահանձնաժողովը 22 մլն եվրո Է հատկացրել Լիբերիային՝ աջակցելու պետական ծառայություններին եւ առողջապահության համակարգի զարգացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

 

«ԵՀ-ն 22 մլն եվրո Է տրամադրել Լիբերիային՝ նպատակ ունենալով երկրին աջակցել Էբոլայի դեմ նրա պայքարում եւ ամրապնդել մակրոտնտեսական կայունությունը ճգնաժամի ճիրաններում հայտնված երկրում»,-նշվում է հաղորդագրության մեջ:

 

Միջոցները կօգնեն զարգացնել առողջապահության համակարգը եւ պահպանել մակրոտնտեսական կայունությունը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ընդամենն աշխարհում Էբոլա վիրուսից մահացել Է գրեթե 5,5 հազար մարդ: Առավել մեծ թվով զոհեր են գրանցվել արեւմտաաֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեայում, Սիեռա Լեոնեում եւ Լիբերիայում:

 

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել Է Նիգերիայում եւ Սենեգալում Էբոլա տենդի համաճարակի ավարտվելու մասին: Կազմակերպությունը նաեւ նշել Է, որ Լիբերիայում Էբոլա վիրուսի տարածումն աստիճանաբար դանդաղում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: