2016 թվականին Եվրամիությունն ավելի քան 3 մլրդ եվրոյի օգնություն կհատկացնի Սիրիային եւ նրա հարեւաններին այս երկրում հակամարտության հետեւանքների դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 4-ին հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ Լոնդոնո ւմ ելույթ ունենալով Սիրիայի դոնոր երկրների խորհրդաժողովում:

 

 

«Եվրամիությունն արդեն 5 մլրդ եվրո Է ծախսել այս ճգնաժամի դեմ պայքարում: Եվ մենք այժմ պատրաստ ենք ավելի մեծ օգնություն առաջարկել: Ես ուրախ եմ հայտարարել, որ Եվրամիությունը եւ անդամ երկրներն ավելի քան 3 միլիարդ եվրո կհատկացնեն Սիրիայի, Հորդանանի, Լիբանանի եւ Թուրքիայի կարիքների համար»,-ասել Է նա:

 

 

Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը 925 մլն դոլար կտրամադրի Սիրիայի փախստականներին օգնելու համար: «Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 4,5 մլրդ դոլար Է հատկացրել սիրիացի փախստականներին եւ այն մարդկանց օգնելու համար, ովքեր գտնվում են Սիրիայում: Այսօր ԱՄՆ-ը հայտարարում Է ավելի քան 925 մլն դոլարի չափով իր հերթական ներդրման մասին»,- ասել Է Քերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: