Եվրամիությունը (ԵՄ) 1,5 միլիոն եվրո կհատկացնի Սիրիայում ռազմական հանցագործությունների հետաքննության անկախ հանձնախմբի աշխատանքի համար, հանձնախումբ, որն ստեղծվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:
Այսպես կոչված անաչառ եւ անկախ մեխանիզմը նրանց նկատմամբ հետաքննություն անցկացնելու աջակցության համար, ովքեր պատասխանատվություն են կրում 2011 թվականի մարտից Սիրիայում կատարված առավել լուրջ հանցագործությունների համար, Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերին:
Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւին համապատասխան, հանձնախմբին հանձնարարված է հավաքել եւ վերլուծել իրավախախտումների ապացույցներ, ինչպես նաեւ պատրաստել նյութեր՝ ազգային, տարածաշրջանային կամ միջազգային դատարաններում «անաչառ եւ անկախ քրեական հետաքննությունների» անցկացմումը» «հեշտացնելու եւ արագացնելու» նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: