emedia.am Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն դիմել է ռազմական խաղեր նախագծող ընկերություններին' առաջարկելով խաղերի մեջ ներառել Ժնևյան կոնվենցիայի դրույթները:
Ինչպես հայտնում է РБК-ն, ըստ «Կարմիր խաչի», խաղացողներին չափից ավել դաժանության համար պատժել է պետք: Այժմ, ըստ ԿԽՄԿ, համակարգչային խաղերը «խրախուսում են» չափից ավել դաժանությունը խաղացողների կողմից:
Եթե զինվորի դերում խաղացող գեյմերը չափից ավել դաժան է իրեն դրսևորում ու, օրինակ, սպանում է վիրավոր ու վտանգ չներկայացնող թշնամուն, նրան պատժել է պետք' սեփական բանակի ներկայացուցիչները պիտի դուրս բերեն նրան խաղից: Նման տարբերակ է առաջարկվում, օրինակ, Medal of Honor և Call of Duty խաղերի համար: