Եվրամիությունն Ուկրաինային 8 մլրդ եվրո կտրամադրի բարեփոխումներ իրականացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը՝ սեպտեմբերի 12-ին Կիեւում ելույթ ունենալով միջազգային համաժողովում:
«Ութ միլիարդ եվրո կուղարկվի ՈՒկրաինա: Հուսով ենք՝ Ուկրաինան բարեփոխումներ կանցկացնի»,-ասել Է Շուլցը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել Է, որ երկրում բարեփոխումների ծրագիրը կներկայացվի հաջորդ շաբաթ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: