Եվրահանձնաժողովն Ուկրաինային տրամադրել է 500 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնություն: Այս մասին հունիսի 17-ին հայտարարել է Եվրահանձնաժողովը:

 

«Եվրահանձնաժողովը Եվրամիության անունից այսօր 500 միլիոն եվրո է տրամադրել Ուկրաինային: Դա փոխառության առաջին մասնաբաժինն է երկրի համար մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի շրջանակներում»,- նշել են Եվրամիության ղեկավար ինստիտուտում:

 

Ինչպես ճշտել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սայմոն Օ'Քոնորը, այդ միջոցներն Ուկրաինային են տրամադրվել որպես օգնություն պետական բյուջեի հաշվեկշռի օժանդակման համար, ուստի Ուկրաինայի իշխանությունն ինքը պետք է որոշի, թե օպերատիվ կերպով ինչ կարիքների դրանք ուղղորդի, հաղորդել է «Ուկրինֆորմը» Բրյուսելից: