Բեռլինը համաձայնվել է տրամադրել Կիևին կես միլիարդ եվրո գումարի չափով վարկ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Այսօր` հունվարի 7-ին, Բեռլինում կստորագրվի Ուկրաինային 500 մլն եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ գերմանաուկրաինական համաձայնագիրը: Փաստաթուղթը կստորագրվի Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունում:
Գերմանիայի կողմից փաստաթուղթը կստորագրի պետական քարտուղար Մաթիաս Մեքինգը, իսկ Ուկրաինայի կողմից՝ տնտեսական զարգացման և առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչյուսը:
Աբրոմավիչյուսը և Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն այսօր Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի գլխավորած պատվիրակության կազմում կժամանեն Բեռլին: