ԱՄՆ կառավարությունը որոշել է բարձրացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:

 

Ըստ Սպիտակ տան զեկույցի՝ ի լրումն $1 մլրդ վարկի, Վաշինգտոնը Կիևինկ հատկացնի 320 միլիոն:

 

«ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել գործընկերների հետ՝ ապահովելով Ուկրաինային բավարար ֆինանսավորում տնտեսության կայունացման և անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար»,- ասվում է Սպիտակ տան կայքում:

 

Կիևին լրացուցիչ միջոցներ տրամադրելու մասին տեղեկատվությունը հայտնվել է Եվրամայդանի մեկ ամյակին, որի ընթացքում Ուկրաինայում իշխանափոխություն է տեղի ունեցել: