Կանադայի կառավարությունը 6.4 միլիոն դոլար կտրամադրի Իրաքին որպես օգնությու «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերին նախարար Ռոբերտ Նիկոլսոնը:

 

Տեղեկություններ են հաղորդվում, որ այս մասին նախարարը տեղեկացրել է ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիոն երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումն ընթանում է կանադական Կվեբեկ քաղաքում, փակ ձևաչափով: Մասնավորապես, հանդիպմանը մասնակցում են Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաաֆարին և ամերիկացի գեներալ Ջոն Ալենը:

 

Նշված գումարը կտրվի Իրաքին զենքեր տրամադրելու, փախստականներին մասրադասիրական օգնություն ցուցաբերելու, ականապատված տարածքների վնասազերծման իրաքյան ծրագրերի ապահովման համար:

 

Ավելի վաղ՝ 2014թ.-ի հոկտեմբերին, Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը որոշում էր ընդունել ԻՊ-ի դեմ պայքարի համար ուղարկել ավիացիոն խումբ և 600 զինծառայողներ օդային նախաձեռնության աջակցման համար:

 

Բացի դրանից, ռազմական գործողություններին մասնակցում են շուրջ 70 մասնագետ-խորհրդականներ, որոնք խորհրդակցությունն են անցկացնում իրաքյան ու քրդական ռազմական ղեկավարների հետ:

 

ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարը սկսվել է 2014թ. օգոստոսից: