Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 50 միլիոն ԱՄՆ դոլար փոխառության տրամադրումը Հայաստանին՝ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ներքո: Ծրագրի նպատակն է ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման և բիզնեսի ընդլայնման համար որակի ծառայությունների բարելավման հարցերում:

 

Հայաստանն ունի համեմատաբար փոքր արտահանման բազա, որի կազմում գերիշխում են սակավաթիվ ոչ մեծարժեք ապրանքներ, իսկ արտահանման ոլորտները չեն վերաճում առաջատար ոլորտների: Երկիրը նաև մասնավոր ներդրումներին, մասնավորապես, ուղղակի օտարերկրյա ներդրումներին զարկ տալու խնդիր ունի: Անփոփոխ մնալու պարագայում, երկրի արտահանման ներկայիս զամբյուղը որևէ կերպ չի նպաստի գլոբալ մրցակցության պայմաններում երկրի խոցելիությունների մեղմմանը և կհանգեցնի աճի հետագծի իջեցմանը: Բացի այդ, որակի ազգային ենթակառուցվածքը Հայաստանում թույլ կողմեր շատ ունի, որո նք խոչընդոտում են տեխնոլոգիական վերազինման հարցում և բացասաբար են անդրադառնում երկրի արտահանումների մրցունակության վրա:

 

«Դեպի բարձր եկամուտներ անցում կատարելու համար հիմնական շարժիչ ուժը առևտուրն է: Այս ծրագիրը կնպաստի այնպիսի քաղաքականությունների ու ծրագրերի իրագործմանը, որոնց միջոցով կարդիականացվեն Հայաստանի ֆիզիկական, մարդկային և ինստիտուցիոնալ ակտիվները, որոնք խիստ անհրաժեշտ են արտահանման մրցունակությունը տևականորեն ապահովելու համար: Երկարաժամկետ տնտեսական աճի համար անհրաժեշտ է, որ կառավարությունը կարգավորի այն կառուցակարգային սահմանափակումները, որ կան ներդրումների ու արտահանման ճանապարհին»,- ասել է Համաշխ արհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին:

 

Ծրագրի ներքո աջակցություն կցուցաբերվի Հայաստանում առևտրի խթանման արդյունավետության և որակի համակարգի բարելավանը, ներդրումների ու արտահանման խթանմանը' տեղական արտահանողների արտաքին շուկաներում մրցակցելու կարողությունների բարելավմանն ուղղված ծառայություններ մատուցելու, քլաստերների զարգացմանը նպաստելու և օգտակար գործողության բարձր գործակիցներ ապահովող ուղղակի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու միջոցով, կարդիականացվի որակի ազգային ենթակառուցվածքը՝ մատուցելով ոլորտին հարիր որակի կառավարման ծառայություններ չափագիտական, հավատարմագրման ու ստանդարտացման ծառայությունների վերազինման միջոցով: