Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ Գերմանիան 25 մլն եվրո կհատկացնի հարկադիր վերաբնակների համար, ինչպես նաև Դոնբասի ենթակառուցվածքի վերականգման համար 500 մլն եվրոյի վարկ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Գերմանիան 25 միլիոն եվրո կհատկացնի հարկադիր վերաբնակների բնակավայրերի կառուցման համար և 500 միլիոն եվրո վարկային երաշխիք՝ Դոնբասի ենթակառուցվածքի վերականգնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև ԵԱՀԿ-ի Ուկրաինայի արևելքում մոնիթորինգի գործառույթը: