«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով օրերս պաշտպանների համար ռեկորդային՝ 57,5 մլն եվրոյով ձեռք է բերել Բենջամին Մեդիին, իր մարզչական կարիերայի ընթացքում տրանսֆերային ծախսերը հասցրել է 998,4 միլիոնի: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Անգլիական ակումբում իսպանացի մասնագետը նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել՝ ընդհանուր առմամբ 453 միլիոնով, «Բավարիա»-ում անցկացրած երեք տարիների ընթացքում ծախսել է 203 մլն, «Բարսելոնա»-ում անցկացրած 4 մրցաշրջանում՝ 341 մլն:
Գվարդիոլայի համար ամենաթանկ տրանսֆերային ձեռքբերումը եղել է Զլատան Իբրահիմովիչը, ում համար կատալոնյան ակումբը 2009թ.-ին վճարել է 69,5 մլն եվրո: