Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշել Է լրացուցիչ 365 միլիոն եվրո տրամադրել Ուկրաինայի կայունացման եւ զարգացման համար: Այս մասին ապրիլի 29-ին հաղորդել Է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:

 

Ըստ վերջինիս տվյալների՝ միջոցների առաջին մասնաբաժինը կհատկացվի Եվրահանձնաժողովի եւ Ուկրաինայի միջեւ համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: