ՌԴ-ի ռազմաօդային ուժրի ռազմափոխադրական օդուժի ինքնաթիռներն ավարտել են Էբոլա տենդի դեմ պայքարելու համար դաշտային հոսպիտալի եւ դեղորայքի փոխադրումը Գվիենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգ որ Կոնաշենկովը:
«Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ռազմափոխադրական օդուժի Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռներն ավարտել են Էբոլա վիրուսի դեմ պայքարի միջազգային ջանքերի շրջանակներում Գվինեայի Հանրապետություն դաշտային հոսպիտալի եւ դեղորայքի փոխադրման առաջադրանքի կատարումը»,- ասել Է Կոնաշենկովը:
Նշվում Է, որ ինքնաթիռներն ավելի քան 150 տոննա բժշկական եւ հատուկ սարքավորանք են տարել հոսպիտալի, այդ թվում՝ ընդունման-ախտորոշման բաժանմունքի, երեք ինֆեկցիոն բաժանմունքների, վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի եւ ախտորոշման հատուկ լաբորատորիաների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: