Նորվեգիայի կառավարությունը եւս շուրջ 15 մլն դոլար կհատկացնի արեւմտաաֆրիկյան երկրներին Էբոլա տենդի տարածման դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 6-ին հաղորդել Է Nordic Page հրատարակությունը:
«Արեւմտյան Աֆրիկայի՝ Էբոլա վիրուսի ճիրաններում հայտնված երկրներում իրադրությունն օրհասական Է: Տենդը շարունակում Է տարածվել ավելի արագ, քան պատասխան միջոցներ են ձեռնարկվում: Վիրուսի տարածման կանխմանն ուղղված գործողությունները պետք Է զգալիորեն ուժեղացվեն»,-հայտարարել Է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բյորգե Բրենդեն:
Ինչպես նշում Է հրատարակությունը, ընդհանուր առմամբ համաճարակի դեմ պայքարում Նորվեգիայի ավանդը գնահատվում Է ավելի քան 30 մլն դոլար:
Էբոլա վիրուսը շարունակում Է սրընթաց տարածվել Արեւմտյան Աֆրիկայում, վարակման դեպքեր են արդեն գրանցվել Լիբերիայում, Սիեռա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Սենեգալում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ Էբոլա տենդից մահացածների թվաքանակը հասել Է 3431-ի, վարակված Է 7470 մարդ: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: