ԱՄՆ-ը լրացուցիչ մոտավորապես 421 մլն դոլար կհատկացնի ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությանը: Այդպիսով, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վաշինգտոնի կողմից վարչությանը փոխանցված միջոցների ընդհանուր գումարը 2016 ֆինանսական տարում կկազմի 698 մլն դոլար: Այդ մասին ապրիլի 14-ին լրագրողներին հայտն ել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:

 

 

«Միջազգային հանրակցությունն այսօր փախստականների հետ կապված ճգնաժամ Է ապրում գլոբալ մասշտաբով»,- նշել է նա եւ հավելել, որ այդ գումարները նախատեսված են վերաբնակների համար ջուր, պարենամթերք գնելու եւ ապաստաններ ստեղծելու համար: Քիրբին նաեւ ճշտել է, որ խոսքը վերաբերում է Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության կողմից «ամբողջ աշխարհում» գործադրվող ջանքերին աջակցելուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: