Ինչպես հայտնում է UNIAN-ը, ԱՄՆ-ն Ուկրաինայի նախագահական ընտրությունների անցկացման համար պատրաստվում է հատկացնել 11.4 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Նախագահական ընտրությունների կապակցությամբ Ուկրաինա է ուղարկվելու 1000 միջազգային դիտորդ: Ներկա դրությամբ արդեն իսկ Ուկրաինա է ժամանել ԵԱՀԿ-ի 100 դիտորդ, իսկ մնացյալ 900-ն Ուկրաինա կժամանի մայիսի 20-ին: Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 25-ին»,-այս մասին ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նապագահական ընտրությունները կանցկացվեն մայիսի 25-ին: