Վրաստանում այս փուլում 15,2 մլն լարի (6,9 մլն դոլար) է մոբիլիզացվել Թբիլիսիում օրերս տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու եւ աղետի հետեւանքների վերացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է արտակարգ շտաբի նիստում՝ ամփոփելով մեկ օրում պետական կառույցների եւ կամավորների կատարած աշխատանքի արդյունքները:
«Մեկ անգամ եւս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր անգնահատելի ավանդ են ներդնում տարերքի հետեւանքների վերացման գործում, այդ թվում՝ զինվորականներին, ուսանողներին, մարզիկներին, կամավորներին եւ ուրիշների»,-ասել Է Ղարիբաշվիլին:
Վրացական կառավարության ղեկավարն ընդգծել Է Եվրահանձնաժողովի ցուցաբերած օգնության կարեւորությունը, որը դրամաշնորհի տեսքով 3 մլն եվրո Է հատկացրել ջրհեղեղի հետեւանքները վերացնելու համար:
Վրաստանի ֆինանսների նախարարության որոշմամբ, պետական գանձարանում հունիսի 15-ին բացվել են հատուկ հաշիվներ, ուր բոլոր ցանկացողները կարող են միջոցներ փոխանցել Թբիլիսիում ջրհեղեղից տուժածներին օգնելու, ինչպես նաեւ տատերային աղետի հետեւանքների վերացման ծախսերը ֆինանսավորելու համար: Հատուկ հաշվիներ են բացվել ինչպես ազգային, այնպես Էլ օտարերկրյա արժույթով:
Վրաստանի վարչապետը նաեւ հայտարարել Է, որ չի պլանավորվում ձերբակալել Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեին, որին հունիսի 18-ին հարցաքննության են կանչել դատախազություն: Ավելի վաղ դատախազությունը քրեական գործ Է հարուցել «ծառայողական անփութություն» հոդվածով այն բանից հետո, երբ ավերիչ ջրհեղեղի հետեւանքով Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած վագրը հունիսի 17-ին մարդ Է հոշոտել քաղաքի կենտրոնում:
Ինչպես հաղորդել Է Sputnik գործակալությունը, նախօրյակին Վրաստանի կառավարության վարչակազմի շենքի մոտ ակցիա Է անցկացվել հաջակցություն կենդանաբանական այգու տնօրենի: Այն կազմակերպել Էին սոցցանցերի օգտարերերը եւ կամավորները, որոնք վերջին երեք օրերին օգնում Էին հաղթահարել Թբիլիսիում ջրհեղեղի հետեւանքները: Ակցիային մասնակցել Է մի քանի հարյուր մարդ:
Վարչապետի խոսքով՝ «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչները համախմբել Էին մի քանի տասնյակ երիտասարդների եւ փորձում Էին մոլորության մեջ գցել մնացածներին: «Դա անբարո եւ անխիղճ գործելակերպ Է»,-ասել Է Ղարիբաշվիլին: