Թբիլիսիում արդեն երկու տարի բնակվող բրիտանացի Ադրիան Սքոֆհեմը, որն այնտեղ գլխավորում է PR & Marketing միջազգային գործակալությունը, Tbilisi Hippo Fund անվանումով բարեգործական հիմնադրամ է բացել, որը կօգնի Թբիլիսիում ջրհեղեղից տուժած մարդկանց ու կենդանիներին: Այս մասին հաղորդում է «Նովոստի Գռուզիան»-ն:

 

 

Աքոֆհեմը Facebook-ի իր էջում գրել է. «Իմ մեջ գաղափար ծագեց' մշակելու և ստեղծելու բարեգործական մի շարք շապիկներ ու բամբակյա պայուսակներ, որոնց գնողները կարող են զոհաբերություն կատարել:

 

 

Հավաքված գումարի 50 տոկոսն ուղղվելու է մարդկանց օգնելուն, իսկ մնացյալ 50 տոկոսը' ջրածածկ եղած Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիներին»:

 

 

Նվիրատվությունների համար բանկային հաշվեհամարը բացվելու է այսօր: Վրաստանի բանկերում նույնպես բացվել են հաշվեհամարներ ջրհեղեղից տուժածներին օգնելու համար: