Այսօր ուղևորներից մի 50-60 տարեկան տղամարդ, ամերիկացի՝ հայ չէր ковбой- գլխարկով ու կոշիկներով իրար խառնված անցնում էր, ձեռքին Citi-ի էն գազարագույն տոպրակներից էր՝ հայկական այբուբենով, մեջն էլ իր շորերն անկանոն լցված։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Նարինե Գաբրիելյանը.

«Հարցնում եմ՝ Սէռ, սա հայկական տոպռակ է, որտեղի՞ց այն Ձեզ, պատասխանում է՝ գնում եմ Ղարաբաղ։ Դե հիմա պատկերացրեք իմ ռեակցիան։

Ասում եմ՝ գիտե՞ք ծնողս Ղարաբաղում է, մեզ մոտ պատերազմ է ու ոչ մեկը դրա մասին չի բարձրաձայնում ու՞ր եք գնում։
Ասաց՝ ես եմ ամեն տեղ բարձրաձայնում, ատվոլցակայարաններում, խանութներում, բոլորին ասում եմ՝ հիմա, որ վառելիք ես լցնում, որ ուտելիք ես առնում, այս պահին Ղարաբաղում մարդիկ են մեռնում ու դա անկեղծ արտասվելով էր պատմում։

Կանգնած ես քարացել էի։

Հետո թե՝ ես գնում եմ իմ եղբայր հայերին օգնելու։ Գրկեց ինձ, ներղություն խնդրեց աշխարհի համար ու վռազելով գնաց։

Բայց Երևանի թռիչքին դեռ 2 ժամ մնում էր՝ ինքը շտապում է Արցախ:

Սա ռեալ պատմություն է, այսօր էր հետս պատահել…»