ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել Է իր համար աշխարհում ամենաարագագործ գերհամակարգչի ստեղծման նպատակով 200 միլիոն դոլար տրամադրելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Aurora գերհամակարգչի մշակումը հանձնարարվել Է նախարարությանը պատկանող Արգոնային ազգային լաբորատորիային, որը գտնվում Է Չիկագոյից (Իլինոյսի նահանգ) 40 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում, որտեղ Էլ կգտնվի մոլորակի ապագա ամենահզոր «Էլեկտրոնային ուղեղը»: Ենթադրվում Է, որ կատարվող գործողությունների արագությամբ Aurora-ն 5 – 7 անգամ կգերազանցի այսօրվա դրությամբ աշխարհում գործող ամենարագագործ նմանակներին:
«Aurora գերհամակարգիչը կնպաստի ցածրածխածնային Էներգետիկայի հետագա զարգացմանը եւ կընդլայնի մեր հիմնարար պատկերացումները տիեզերքի մասին»,- ասված Է Էներգետիկայի փոխնախարար Լին Օրրի հրապարակված հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: