Կանադայի կառավարությունն ավելի քան 20 միլիոն դոլար կտրամադրի Էբոլա մահացու տենդի բուժման դեղամիջոցի պատրաստման եւ պատվաստանյութերի հատուկ պահուստային պաշարի ստեղծման համար այն դեպքում, եթե վիրուսը հասնի երկիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Կանադայի առողջապահության նախարար Ռոնա Ամբրոզի խոսքով՝ երկիրը 20,7 միլիոն դոլար կտրամադրի Էբոլայի դեմ դեղամիջոցների հետագա ուսումնասիրման եւ մշակման համար:

 

«Այդ միջոցները կօգնեն շարունակելու Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները եւ ստեղծելու պատվաստանյութի պաշարներ»,- Reuters գործակալությունը մեջբերել Է Ամբրոզի խոսքը, որը նոյեմբերի 3-ին ելույթ Է ունեցել Վինիպեգ քաղաքի լաբորատորիաներից մեկում, որտեղ գիտնականները մշակել են ZMAb փորձարարական պատվաստանյութը Էբոլայի բուժման համար: Նրա խոսքով՝ ստացված արդյունքները կարող են օգտագործվել Արեւմտյան Աֆրիկայի երկրներում տենդի համաճարակի տարածումը կանխելու նպատակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: