Ռուսաստանը շուրջ 20 մլն դոլար Է հատկացնում Էբոլա տենդի դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ ելույթ ունենալով Արեւելաասիական գագաթնաժողովի նիստում:
«Առաջնահերթ միջոցառումներն այսօր պետք Է նպատակամղվեն Էբոլա տենդի դեմ պայքարելուն: Ռուսաստանն այդ նպատակով հատկացնում Է շուրջ 20 մլն դոլար: Տուժած շրջաններ են ուղարկվել մասնագետներ, դեղորայք եւ զանազան նյութեր: Մշակվում են այդ հիվանդության կանխարգելման եւ բուժման պատրաստուկներ»,- ասել Է ՌԴ-ի կառավարության նախագահը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ Էբոլա տենդից մահացածների թվաքանակը գերազանցել է 5 հազարը: ԱՀԿ-ի՝ նոյեմբերի 9-ի տվյալներով, վիրուսից առավել տուժած արեւմտաաֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, մահացել է 5147 մարդ:
Ընդամենը վիրուսի զոհ է դարձել արդեն 5160 մարդ: Դրանով վարակվել է 14 հազար 98 մարդ: Էբոլայով հիվանդացածների թվի կտրուկ աճ է դիտվել Սիեռա Լեոնեում, որտեղ նոյեմբերի 9-ին նախորդած շաբաթվա ընթացքում հիվանդությունը հաստատվել է 421 մարդու մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: