Գվինեան, Լիբերիան եւ Սիեռա Լեոնեն մտադիր են 2 ամիս հետո վերջ դնել Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությամբ վարակումներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Արեւմտյան Աֆրիկայի երեք պետությունների ղեկավարների՝ Ալֆա Քոնդեի, Էլեն Ջոնսոն Սեռլիֆի եւ Էռնեստ Բեյ Քորոմայի համատ եղ հայտարարության մեջ, որոնք փետրվարի 15-ին հանդիպում են անցկացրել Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում: Նրանք դիմել են միջազգային հանրակցությանը՝ իրենց երկրներին «այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ օգնություն» ցույց տալու խնդրանքով:

 

Չնայած Էբոլա վիրուսի դեմ պայքարում համաշխարհային հանրակցության գործադրած ջանքերին, 2014 թվականի մարտ ամսից համաճարակի սկսվելուց ի վեր Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում ընդհանուր առմամբ մահացել Է ավելի քան 9,2 հազար մարդ, շուրջ 23 հազարը վարակվել են: Համաճարակի տարածման տեմպերի որոշ նվազումից հետո ընթացիկ տարում կրկին նկատվել Է հիվանդության դեպքերի թվի աճ, առաջին հերթին Գվինեայում, նշել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

 

Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝մահացու վտանգավոր հիվանդության համաճարակն ընթացիկ տարում կարող Է Սահարայից հարավ ընկած երկրների տնտեսություններին հասցնել 6,2 միլիարդ դոլարի վնաս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: