Կանադայի իշխանությունները մահացու վտանգավոր Էբոլա վիրուսի դեմ պայքարի շրջանակներում Արեւմտյան Աֆրիկայի երկրներ կուղարկեն 300 հազար պաշտպանական դիմակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կառավարության հաղորդագրության մեջ:
Պաշտպանական դիմակների առաջին խմբաքանակը՝ 128 հազար հատ թվաքանակով, Սիեռա-Լեոնե Էր ուղարկվել հոկտեմբերի 6-ին: Ինչպես սպասվում Է, մնացած բեռը տեղ կհասցվի առաջիկա շաբաթների ընթացքում:
Ավելի վաղ վիրուսի դեմ պայքարի շրջանակներում Սիեռա-Լեոնե Էր ուղարկվել բժշկական փորձագետների երկու խումբ:
Էբոլա վիրուսը շարունակում Է սրընթաց տարածվել Արեւմտյան Աֆրիկայում, վարակման դեպքեր են արդեն գրանցվել Լիբերիայում, Սիեռա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Սենեգալում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ Էբոլա տենդից մահացածների թվաքանակը հասել Է 3431-ի, վարակված Է 7470 մարդ: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: