Կանադան առաջիկա ամիսներին զորակազմ կուղարկի Ուկրաինա, հաղորդում Է CTV-ն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը վերաբերում Է վարժական առաքելությանը: Կանադացի զինվորականներն, ամենայն հավանականությամբ, կաշխատեն ամերիկացի դաշնակիցների հետ սերտ համագործակցությամբ, որոնք արդեն գտնվում են տարածաշրջանում:
Կոնկրետ մանրամասները գտնվում են մշակման փուլում կառավարության մակարդակով: Ինչպես նշում են կառավարող Պահպանողական կուսակցության ղեկավարությունում, այդ քայլը կոչված Է ցուցադրելու Կանադայի «ուժեղ հակապուտինյան դիրքորոշումը» եւ ամրապնդելու Ուկրաինայի իշխանությունը:
Կանադան դատապարտել Է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի նկատմամբ, մասնավորապես, Ղրիմի միացումը նա գնահատում Է որպես «Ուկրաինայի տարածքի ապօրինի օկուպացում»: Նաեւ Օտտավան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ Է սահմանել ուկրաինական ճգնաժամի պատճառով:
Լվովի մարզի Յավորովի զորավարժարանում ապրիլի 20-ին կսկսվեն Ուկրաինայի Ազգային գվարդիայի եւ ամերիկացի զինվորականների թրենինգ-վարժանքները: Զորավարժանքներին մասնակցելու եւ ուկրաինական զորամասերի հատուկ պատրաստություն անցկացնելու համար զորավարժարան կժամանեն ԱՄՆ-ի 173-րդ օդադեսանտային բրիգադի 290 զինծառայողներ: