ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին կմասնակցի հինգ երկրի զորակազմ։ Զորավարժությունները լինելու են Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի այս տարվա պատրաստության արդյունքը։ Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։

«Զորքերի պատրաստման արդյունքը կլինի ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2024» զորավարժությունը, որին կմասնակցեն հինգ պետությունների ռազմական կոնտինգենտներ»,- ասել է Շոյգուն։