Հունվարի 10-ին Վլադիմիր Պուտինը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին: Տեսակոնֆերանսը կանցկացվի Հայաստանի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին կկայանա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի Ղազախստանում ստեղծված իրավիճակը։