Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով հուլիսի 7-9-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ: ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:

 

Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և այլք:

 

Հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ վարչապետը, իսկ ռուսական կողմինը' ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: